«Տարվա բառն» առաջնագիծն է. Լեզվի կոմիտե

Առաջնագիծ
Առաջնագիծ բառի օգտին քվեարկել է մասնակիցների 15%-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Հայաստանում «Տարվա բառ» է ընտրվել «առաջնագիծ» բառը: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Ընտրության համար Լեզվի կոմիտեի կայքի «Այսօրվա հայերենը» բաժնի բառերի շարքից առաջարկվել են 15-ը (այբբենական կարգով), որոնցից Լեզվի կոմիտեի առցանց հետևորդները քվեարկությամբ որոշել են «Տարվա բառը»։

«Առաջնագիծ» բառի օգտին քվեարկել է մասնակիցների 15%-ը, երկրորդ տեղում «ապատեղեկատվություն» բառն է (14%), երրորդ տեղում՝ «պատվաստանյութ» բառը (10%)։

«Տարվա բառը» արտացոլում է տվյալ երկրի հասարակական կյանքում այդ տարի կատարված հատկանշական իրադարձություն(ներ)ը։