Քիմ Քարդաշյանը Սուպեր Սաքոյից թթու լավաշ է նվեր ստացել

Քիմ Քարդաշյան
Հեռուստաաստղը հրապարակել է թթու լավաշի լուսանկարը և շնորհակալություն հայտնել ռեփերին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik.Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հերթական անգամ իր միլիոնանոց լսարանին ակնարկել է հայկական արմատների մասին։ Instagram-ի իր էջում հեռուստաաստղը հայկական թթու լավաշի լուսանկար է հրապարակել ու նշել, որ այն իրեն ուղարկել է հայտնի ռեփեր Սուպեր Սաքոն:
Քարդաշյանը շնորհակալություն է հայտնել երգչին:
Քիմ Քարդաշյանը Սուպեր Սաքոյից թթու լավաշ է նվեր ստացել
Նշենք, որ Քիմ Քարդաշյանը սոցցանցային իր էջում հաճախ է հայկական խոհանոցի ուտեստներ հրապարակում։
Ավելի վաղ Քարդաշյանը Instagram-ի իր էջում ցույց էր տվել հայկական ոսկերչական ապրանքանիշից գնած վզնոցներն իրենց կախազարդերով, որոնց վրա իր և երեխաների անվան ու ազգանվան սկզբնատառերն էին։
«Հայրս կհպարտանար». Քիմ Քարդաշյանը հանձնել է քննությունը