ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Արգենտինայի ազգային թիմի և ՊՍԺ ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին Հռոմի պապի ստորագրությամբ շապիկ է նվեր ստացել։ Այս մասին Լիոնի թեմի առաջնորդ Էմանուել Գոբիլյարը հայտնել է Twitter–ի իր էջում։
«Այսօր ես Լիոնել Մեսիին եմ հանձնել Վատիկանի առաջին պաշտոնական մարզաշապիկը, Հռոմի պապ Ֆրանցիսկոսի օրհնությամբ և նրա ստորագրությամբ։ Մեսսին հավատացյալ մարդ է և ինձ ասաց, թե որքան կարևոր է իր համար այս քայլը»,– նշել է Գոբիլյարը։
Արգենտինացի ֆուտբոլիստն ու Լիոնի թեմի առաջնորդը նաև միասին աղոթել են։