ՀՀ–ում սքրինինգային հետազոտություն են անցել 7000 կին. քանի՞ տոկոսի մոտ են խնդիրներ եղել

Լաբորատորիա. արխիվային լուսանկար
ՀՀ առողջապահության նախարարի խոսքով` 80 կնոջ մոտ հիվանդությունը հայտնաբերվել է վաղ շրջանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. 2021 թվականից մինչ օրս Հայաստանում սքրինինգային ծրագրի շրջանակներում հետազոտություն են անցել 7000 կին, որոնցից 700–ի մոտ (10%) հայտնաբերվել են որոշակի խնդիրներ։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
2021 թ–ին 6 մլրդ 700 մլն դրամ է հատկացվել վիրավոր զինծառայողների վերականգնողական բուժմանը
Նրա խոսքով`հավելյալ հետազոտությունների արդյունքում այդ 700 կնոջից 80–ի մոտ հիվանդությունը հայտնաբերվել է վաղ շրջանում։

«Որակյալ բժշկական միջամտության արդյունքում մենք կարողացել ենք դրական արդյունքներ գրանցել»,–ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ սքրինինգային ծրագիրը մեկնարկել է 2021 թվականին։ Կրծքագեղձի անվճար սքրինինգային հետազոտություններն իրականացվում են Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսավորվող «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության կատարելագործում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:
Կրծքագեղձի բուժման մեր մեթոդով կարողացել ենք փրկել 12 800 կնոջ կյանք. Հակոբյան