Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 1 825 382 պատվաստում

Պատվաստում
ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է պատվաստումային գործընթացի արդյունքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 1 825 382 պատվաստում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
ՀՀ չափահաս բնակչության 43.7%-ը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ. ԱՆ
Հունվարի 23–ի դրությամբ առաջին դեղաչափը ստացել է 999 891 մարդ, ամբողջապես պատվաստված են 819 841–ը, խթանիչ պատվաստանյութ է ստացել 5650 մարդ։
Նշենք, որ Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստում են «Գամ-Կովիդ-Վակ» («Սպուտնիկ V»), «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափի համար), «ԱստրաԶենեկա» («Վաքսզևրիա»), «Սինոֆարմ» և «Մոդեռնա» («Սպայկվաքս») պատվաստանյութերով։
Առաջիկայում էլ Պորտուգալիան Հայաստանին «Pfizer» պատվաստանյութի 40 հազար դեղաչափ կտրամադրի։