Հայաստանյան որոշ ավտոճանապարհներին ձյուն է, տեղ–տեղ` մերկասառույց ու բուք

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար` դժվարանցանելի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. ՀՀ մարզային ու միջմարզային մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում, որոշ հատվածներում մերկասառույց է ու բուք։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար` դժվարանցանելի։
Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։
Փրկարարները Կապան-Տաթև ճանապարհահատվածից դուրս են բերել 38 արգելափակված բեռնատար
Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում ձյուն է տեղում։ Արագածոտնի մարզի Մելիքգյուղ-Ճարճակիս ճանապարհահատվածում բուք է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։