Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններն էլ ավելի արդյունավետ կդառնան. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպումից առաջ (26 նոյեմբերի, 2021թ․). Սոչի. Արխիվային լուսանկար
Փաշինյանը հայ-ռուսական համագործակցության առանցքային բաղադրիչներից է համարում ռուս խաղաղապահների առաքելությունը Արցախում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը առցանց մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններին։
Ըստ ՀՀ ղեկավարի՝ Ռուսաստանի հետ հարաբերություններն էլ ավելի արդյունավետ են դառնալու․ երկու երկրների շփումներն այժմ դինամիկ զարգանում են։

«Այդ հարաբերությունները կրում են ռազմավարական և դաշնակցային բնույթ։ Դրանցում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում տնտեսությունը՝ երկու երկրներն էլ Եվրասիական տնտեսական միության անդամ են։ Վստահ եմ, որ այդ դինամիկան ոչ միայն կպահպանվի, այլ էլ ավելի արդյունավետ կդառնա»,- հավելեց Փաշինյանը։

Վարչապետը ռուս խաղաղապահների առաքելությունը Արցախում համարում է հայ-ռուսական համագործակցության կարևորագույն բաղադրիչներից մեկը։
Հույս ունեմ, որ իրավիճակը չի սրվի մինչև ռազմական բախում. ՀՀ վարչապետը` Ուկրաինայի մասին
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: