ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վահագն Ալեքսանյանի՝ լրագրողներին ուղղված խոսքերին։ Օրեր առաջ պատգամավորն ԱԺ ամբիոնից լրագրողներին անվանել է «վերբալ մարմնավաճառներ»։
«Վահագն Ալեքսանյանի խոսքերը պետք չէ կոնտեքստից կտրել, նա բոլորովին ուրիշ բան է ասել, նա անդրադարձել է բռնության քարոզին, ապօրինության քարոզին։ Եթե ես լինեի գործող լրագրող, ես այդ հայտարարությունն ինձ չէի վերագրի, եթե ես իմ մասնագիտությանը ծառայում եմ ազնիվ», - ասաց վարչապետը։
Փաշինյանը նշեց, որ ՀՀ լրատվամիջոցները կառավարությունից թափանցիկություն են պահանջում, բայց իրենք հաշվետողական չեն։ Այդ իսկ պատճառով կառավարությունը օրինագիծ է ընդունում ԶԼՄ ֆինանսական աղբյուրների բացահայտման մասին։