ԵԽԽՎ-ն նոր ղեկավար ունի

Թինի Կոքսը. Արխիվային լուսանկար
Նրա մրցակիցն էր ԵԽԽՎ-ում ուկրաինական պատվիրակության ղեկավարՄարիա Մեզենցևան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նոր նախագահ է ընտրվել հոլանդացի սենատոր Թինի Կոքսը: Այդ մասին վկայում են քվեարկության արդյունքները, որոնք երկուշաբթի օրը ներկայացրել է նիստի նախագահը։
Քվեարկությունը տեղի է ունեցել ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի նիստում։ Կոքսի թեկնածության օգտին քվեարկել է 164 մարդ։ Նրա մրցակիցը՝ ԵԽԽՎ-ում ուկրաինական պատվիրակության ղեկավար, Գերագույն ռադայի պատգամավոր Մարիա Մեզենցևան ստացել է 80 ձայն։
ԵԽԽՎ-ն Երևանին կոչ է արել երաշխավորել գեյ-շքերթների անցկացման անվտանգությունը
Կոքսը նիդեռլանդական Սոցիալիստական կուսակցության անդամ է և ԵԽԽՎ-ում «Միավորված եվրոպական ձախերի» խմբի ղեկավարը: Նա այդ պաշտոնում փոխարինել է բելգիացի սենատոր Հենդրիկ Դամսին։
ԵԽԽՎ ղեկավարն ընտրվում է վեհաժողովի ներկայացուցիչներից, երկու տարի ժամկետով։