Նախագահի պաշտոնից հեռանալու Արմեն Սարգսյանի որոշումն անակնկալ էր նույնիսկ փորձագետների համար։ Նա պատմության մեջ կմնա որպես չորրորդ նախագահ և պետության միակ ղեկավար՝ առանց լծակների։ Սարգսյանի գործառույթները ներկայացուցչական էին, ինչի համար նրան հաճախ համեմատում էին Եղիսաբեթ թագուհու հետ։
Sputnik Արմենիան ներկայացնում է Արմեն Սարգսյանի նախագահության 3 տարի 9 ամիսների ամենավառ կադրերը։
Հիշեցնենք` հունվարի 23-ի երեկոյան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց։ Նա նշել է, որ շատ երկար է մտածել և մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո որոշել է հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից: Ըստ Սարգսյանի` նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։