Ազգային ժողովը մարդու իրավունքների նոր պաշտպան ընտրեց

Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստինե Գրիգորյանը ԱԺ նիստի ժամանակ (24 հունվարի, 2022թ). Երևան
ՀՀ ՄԻՊ ինստիտուտի գոյության ընթացքում երկրորդ անգամ է, որ այդ պաշտոնը կին է զբաղեցնելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան ընտրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած թեկնածուին` ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Քրիստինե Գրիգորյանին։
ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ քվեարկությանը մասնակցել է 68 պատգամավոր, բոլորը կողմ են քվեարկել։
Քրիստինե Գրիգորյանը նոր պաշտոնը կստանձնի փետրվարի 23-ից հետո, երբ կլրանա գործող պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը։
Սահմանագծման, սահմանազատման հիմքում դրված են մարդու իրավունքի հարցերը. ՄԻՊ թեկնածու
ՀՀ ՄԻՊ ինստիտուտի գոյության ընթացքում սա երկրորդ անգամ է, որ այդ պաշտոնը կին է զբաղեցնելու։ Առաջինը եղել է Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը (2004-2006 թթ)։
Նորընտիր ՄԻՊ–ը 41 տարեկան է, ունի երկու բարձրագույն կրթություն` երկու մասնագիտությամբ՝ իրավագիտություն և արևելագիտություն: Ունի ավելի քան 12 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ, հիմնականում աշխատել է պետական մարմիններում՝ ԱԺ աշխատակազմ, ՀՀ արդարադատության նախարարություն, առաջին փոխվարչապետի աշխատակազմ:
Չեմ խուսափի գնահատականներ տալ. Գրիգորյանին հիշեցրին «շնաբարո դուրսպրծուկ» արտահայտությունը
2014-15թթ-ին նա աշխատել է ԱՄՆ ՄԶԾ «Աջակցություն Հայաստանի ԱԺ-ի ինստիտուցիոնալ կարողությունների ծրագրում: Իսկ 2021թ-ի ապրիլից Քրիստինե Գրիգորյանը զբաղեցնում էր արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը:
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021 թվականի դեկտեմբերի սկզբին որոշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։
Հունվարի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գրիգորյանին ազատեց փոխնախարարի պաշտոնից։
Ընտրվելու դեպքում Գրիգորյանը կզարգացնի ՊՆ ՄԻ բարեվարքության կենտրոնի հետ գործակցությունը