«Արարատ-Արմենիայի» նորեկը դարձել է Հայաստանի պրեմիեր լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 500 հազար եվրո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի - Sputnik. «Արարատ-Արմենիայի» նորեկ, 24-ամյա բրազիլացի Ռոմերսիո Պերեիրան Հայաստանի պրեմիեր լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է, տեղեկանում ենք Transfermarkt պորտալից:
Ըստ պարբերականի, ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 500 հազար եվրո։ Երկրոդր տեղում «Արարատ-Արմենիայի» մեկ այլ ֆուտբոլիստ է՝ Մաիլսոն Լիման (450 հազար եվրո)։
Տիգրան Բարսեղյանը դարձել է Սլովակիայի առաջնության ամենաթանկ ֆուտբոլիստը
ՀՊԼ-ում ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող 8 ֆուտբոլիստներից 5-ը ներկայացնում են «Արարատ-Արմենիան», երկուսը՝ «Ուրարտուն», մեկը՝ «Նոան»։ Լավագույն ութնյակում միայն մեկ ֆուտբոլիստ է Հայաստանի ներկայացուցիչ՝ Պետրոս Ավետիսյանը («Նոա»)։