Ադրբեջանցիները կրակում են Կարմիր Շուկայի մոտակա դիրքերից

Հունվարի 10-ին Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից կրակահերթ էին բացել Կարմիր շուկա-Թաղավարդ համայնքների ուղղությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի - Sputnik. Արցախի Կարմիր Շուկա բնակավայրի մոտակա ադրբեջանական դիրքերից կրակոցներ են հնչում։ Sputnik Արմենիայի տեղեկություներով՝ կրակոցները սկսվել են մոտ մեկ ժամ առաջ։
Առայժմ հայտնի չէ՝ թե որ ուղղաթյամբ են ադրբեջանցիները կրակ բացել։ Տեղեկություններ չկան նաեւ տուժածների մասին։
Հիշեցնենք՝ հունվարի 10-ին, ժամը 14:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից կրակահերթ էին բացել Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ համայնքների ուղղությամբ:
Համայնքային գործող մանկապարտեզի հարևանությամբ այրվել էր կայանված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա։ Դեպքի վայր մեկնած հրշեջ փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ընթացքում ևս հայտնվել էին կրակոցների թիրախում։