Ռուսաստանը չի հանդուրժի, եթե Կիևն ու արևմտյան երկրները Դոնբասում սադրանքի դիմեն. Գավրիլով

Կոնստանտին Գավրիլով. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ նշել էր, որ Արևմուտքի հայտարարությունները «ռուսական ագրեսիայի» և Կիևին պաշտպանվելու հարցում օգնելու մասին և՛ ծիծաղելի են, և՛ վտանգավոր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Ռուսաստանը նախազգուշացնում է, որ չի հանդուրժի, եթե Կիևն ու արևմտյան երկրները սադրանքի դիմեն Դոնբասում և հարձակվեն այնտեղ բնակվող ռուսաստանցիների վրա: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է ՌԴ պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը Վիեննայում ռազմական անվտանգության և սպառազինությունների վերահսկման հարցերով բանակցությունների ընթացքում:
«Ամեն ինչ հստակ ասվեց և զգուշացվեց՝ մենք չենք հանդուրժի, եթե հարձակվեն մեր քաղաքացիների վրա։ Հստակ ասված է, բոլոր ԶԼՄ-ներում հստակ հնչել է»,-ասել է Գավրիլովը «Изолента live» Youtube-ալիքի եթերում։
ԱՄՆ-ն մտադիր է պատերազմել Ռուսաստանի դեմ մինչև վերջին ուկրաինացին
Կիևը և արևմտյան պետությունները վերջին ժամանակներս մտահոգություն են հայտնում Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի կողմից «ագրեսիվ գործողությունների» իբր ուժեղացման կապակցությամբ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ Ռուսաստանը զորքեր է տեղափոխում իր տարածքի սահմաններում և իր հայեցողությամբ: Նրա խոսքով՝ դա ոչ մեկին չի սպառնում ու ոչ մեկին չպետք է անհանգստացնի։
Ռուսաստանը բազմիցս հերքել է Արևմուտքի և Ուկրաինայի մեղադրանքները «ագրեսիվ գործողությունների» վերաբերյալ՝ հայտարարելով, որ ոչ մեկին չի սպառնում և ոչ մեկի վրա չի պատրաստվում հարձակվել, իսկ «ՌԴ ագրեսիայի» մասին հայտարարություններն օգտագործվում են որպես պատրվակ՝ ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայելու համար։