ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Վաշինգտոնը կարծում է, որ Մոսկվայի հետ հարաբերություններում կան մի շարք ոլորտներ, որտեղ կողմերը կարող են վերացնել անվտանգության ոլորտում փոխադարձ մտահոգությունները, այդ թվում նաև սպառազինությունների վերահսկողությունը։ ՌԻԱ Նովոստին հաղորդմամբ՝ տեղեկությունը հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Կան մի շարք ոլորտներ, որոնցում, իմ կարծիքով, մենք կարող ենք լուծել փոխադարձ մտահոգությունները Եվրոպայում անվտանգությանն այն ձևի վերաբերյալ, որը կբավարարի բոլոր կողմերին»,- ասել է Բլինկենը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը նշել է, որ նման ոլորտների օրինակներից կարող էր լինել Ռուսաստանի ու ԱՄՆ-ի սպառազինությունների վերահսկողությունը: