ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Ամերիկահայ հեռուստաաաստղ Քիմ Քարդաշյանի նախկին ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, իր նոր ընկերուհու՝ դերասանուհի Ջուլյա Ֆոքսի հետ հայտնվել է Փարիզի նորաձևության շաբաթվա ցուցադրությանը։ Զույգի մասնակցությամբ Սոցցանցերում բազմաթիվ լուսանկարներ են հայտնվել։
Kenzo-ի ցուցադրության ժամանակ զույգը իրար կողք է նստել ու երկարքննարկել կերպարները։
Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը ամուսնալուծության գործընթացը սկսել են 2021 թվականին։ Այս ընթացքում Քանյեն մի քանի անգամ փորձել է վերադարձնել Քիմին և հրապարակային ներողություն է խնդրել։
Անցյալ տարվա վերջին պապարացիները մի քանի անգամ Քիմին «բռնացրել» էին կատակերգու դերասան Փիթ Դեյսոնի հետ։