Փրկարարները Կապան-Տաթև ճանապարհահատվածից դուրս են բերել 38 արգելափակված բեռնատար

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգը ստացվել էր ժամը 10.23-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Այսօր ժամը 10:23-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով առկա են արգելափակված ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Վերին Խոտանանի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները Կապան-Տաթև ճանապարհահատվածից դուրս են բերել 38 արգելափակված բեռնատար ավտոմեքենա: