ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը անդրադարձել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին ֆեյսբուքյան գրառմամբ։ Նրա խոսքով՝ համընդհանուր սարկազմից և անակնկալից անդին երկու նախնական և փոխլրացնող դիտարկում է պետք անել։
Ըստ Աշոտյանի` Հայաստանի գլխին կախված ամպերից նոր «ուժեղ շանթ է գալու» Հայաստանի գլխին արտաքին աշխարհից, որի նախաշեմին Արմեն Սարգսյանը որոշել է հեռանալ։
«Այս քայլով նա ճանապարհը էլ ավելի է մաքրում Նիկոլի համար՝ երկրում իշխանությունն իր ձեռքերում ամբողջությամբ կոնսոլիդացնելու համար, այդ թվում՝ կեղծ օրակարգ հանդիսացող սահմանադրական փոփոխություններով»,–գրել է Աշոտյանը։
Հիշեցնենք` այսօր երեկոյան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց։ Նա նշել է, որ շատ երկար է մտածել և մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո որոշել է հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից: Ըստ Սարգսյանի` նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։