Բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը նվաճել է «IBF Inter-Continental» տիտղոսը

25-ամյա հայազգի բռնցքամարտիկի կարիերայում սա արդեն 19-րդ հաղթանակն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Ուկրաինան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը հաղթել է բրիտանացի Ռայան Մարտինին և դարձել «IBF Inter-Continental»-ի տիտղոսակիր: Տեղեկությունը հայտնում են ուկրաինական ԶԼՄ–ները։
Նշվում է, որ մենամարտը կայացել Է Գերմանիայի Կարլսրուե քաղաքում Facher Sport Management բռնցքամարտի երեկոյի ժամանակ։
25-ամյա մարզիկը 8-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է իր մրցակցին: Չուխաջյանը վերջին անգամ մարտ էր անցկացրել անցած տարվա հուլիսին՝ հաղթելով Նիկարագուայից Ռոբերտո Արիասին։
Չուխաջյանի կարիերայում սա արդեն 19-րդ հաղթանակն է։