ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Օրերս արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը այցելել են Լանքաշիրի հիվանդանոց, որտեղ հանդիպել են բժիշկների ու հիվանդների հետ։ Շրջայցի ժամանակ արքայազնն անընդհատ կատակել է, որ Քեյթն իր հետ չվերցնի հերթական փոքրիկին, որի հետ շփվել է։
«Խնդրում եմ, մի ակնարկեք կնոջս», «խնդրում եմ, միայն քեզ հետ մի վերցրու», - կատակել է դուքսը:
Քեյթն իրեն զուսպ է պահել ու միայն ժպիտով պատասխանել ամուսնու կատակներին։ Սակայն հաշվի առնելով անցյալ աշնանը Քեյթի անհաջող հղիության մասին լուրերը, չի բացառվում, որ նա մտածում է չորրորդ երեխայի մասին, իսկ ամուսինը պատրաստ չէ կրկին հայր դառնալ:
Հիշեցնենք, որ Քեմբրիջի դուքսն ու դքսուհին դաստիարակում են իրենց երեք երեխաներին ՝ Ջորջին, Շառլոտային եւ Լուին։ Նրանց 8-ամյա ավագ որդին գահի երրորդ ժառանգն է` իր պապիկից և հայրիկից հետո։