ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Կամերունի մայրաքաղաք Յաունդեի գիշերային ակումբներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Արձանագրվել է 17 մահվան դեպք, որոնցից 14-ը՝ գիշերային ակումբում։ Վիրավորներից մի քանիսը տեղափոխվել են Յաունդեի կենտրոնական հիվանդանոցի շտապօգնության բաժանմունք»,- նշված է հաղորդագրության մեջ։
Առնվազն 17 մարդ է զոհվել Կամերունում գիշերային ակումբներից մեկում բռնկված հրդեհից
© AFP 2024 / KENZO TRIBOUILLARD
Հրատարակության տվյալներով ՝ զոհվածների թվում է առողջապահության նախարարության առողջության պահպանման բաժնի պետը: