ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճաների նախարարության փրկարարներն օգնության են հասել Թռչկան-Շիրակամուտ ճանապարհին մոլորված Ֆրանսիայի Հանրապետության երեք քաղաքացիների։ Տեղեկությունը հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ դեպքի մասին հունվարի 22-ին, ժամը 17:29-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ քաղաքացիները գտնվում են Թռչկանի ջրվեժի մոտակայքում։
Փրկարարները Ս. Վ.-ին (ծնված 2000 թ․), Պ. Պ.-ին (ծնված 1993 թ․) և Ժ. Մ. Գ.-ին (ծնված 2000 թ․) տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ, որտեղ շտապօգնության աշխատակիցները նրանց ցուցաբերել են համապատասխան օգնություն։