ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Իսպանական «Կադիսը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, Իսպանիայի Լա լիգայի 22-րդ տուրում 2։0 հաշվով հաղթեց «Լևանտեին»։
34-րդ րոպեին հաշիվը բացեց Ալվարո Նեգրեդոն, 74-րդ րոպեին Սալվի Սանչեսը կրկնապատկեց հյուրերի առավելությունը։
Հայաստանի հավաքականի պաշտպանը խաղադաշտ մտավ 38-րդ րոպեին՝ փոխարինելով վնասվածք ստացած Ֆալիին։
Այս հաղթանակից հետո Կադիսը վաստակեց 18 միավոր։ Թիմը մրցաշարային աղյուսակում 18-րդն է։