Սիրուշոն վարակվել է կորոնավիրուսով

Սիրուշո
Երկրպագուները առողջություն են մաղթել երգչուհուն և մեկնաբանել նրա նոր լուսանկարն ու գրառումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, հունվարի 22 ֊ Sputnik. Երգչուհի Սիրուշոն վարակվել է կորոնավիրուսով։ Նա նոր լուսանկար է հրապարակել Instagram–ի իր էջում և գրառում արել։
«Կորոնավիրուսի թեստը դրական է։ Երկու տարվա մեջ առաջին անգամ եմ վարակվել»,– գրել է նա։
««Կարևորը` ձայնդ պահպանիր, Սիրուշո ջան», «Թույն նկար, վատ լուր», «Շուտ առողջացիր»,– գրել են երկրպագուները։
«Իսկական տիկնիկ». Սիրուշոն ցույց է տվել` ինչ է անում աշխատանքից հետո
Հիշեցնենք` երգչուհին հունվարի 7-ին դարձավ 35 տարեկան։
Ինչպես է Սիրուշոն նշել իր 35-ամյակը. Անդրեն յուրօրինակ ձևով է շնորհավորել նրան