ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու նրա կինը` Արմինե Մուրադյանը, տանգո են պարել Հայկոյի «Սիրում եմ» երգի տակ։
Ararat news–ը կադրեր է հրապարակել նրանց հարսանեկան արարողությունից։
Հիշեցնենք` նախարարի հարսանիքը նշում են «Փարավոն» ռեստորանային համալիրում։ Պապիկյանի ընտրյալը դեռ տարածքային կառավարման նախարար եղած ժամանակ նրա մամուլի խոսնակն էր` Արմինե Մուրադյանը։ Նա այժմ աշխատում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամում։
Ըստ մամուլի հրապարակումների` ամուսնանալուց հետո Պապիկյանը կնոջ հետ ապրելու է կառավարական առանձնատներից մեկում։
Երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը հունվարի 21-25-ը արձակուրդ է տրամադրել Պապիկյանին։