«Խոսրովի անտառ» պետական արգելոցը ԱԹՍ է նվեր ստացել

WWF Հայաստանը «Խոսրովի անտառ» պետական արգելոցին է նվիրել անօդաչու թռչող սարք
Բնապահպանական կազմակերպությունը պետական արգելոցին ԱԹՍ է նվիրել, որպեսզի կարողանան բարձրացնել տարածքի վերահսկման արդյունավետությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. «Ընձառյուծի պահպանության» ծրագրի շրջանակում «WWF Հայաստան» բնապահպանական կազմակերպության տնօրեն Կարեն Մանվելյանն ու «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Մխիթարյանը նվիրատվության պայմանագիր են ստորագրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
WWF Հայաստանը «Խոսրովի անտառ» պետական արգելոցին է նվիրել անօդաչու թռչող սարք
««WWF Հայաստանը» «Խոսրովի անտառ» պետական արգելոցին մեկ անօդաչու թռչող սարք է նվիրել տարածքի վերահսկման, մոնիթորինգի և պահպանության աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով»,– նշված է հաղորդագրության մեջ։
Թաքնված տեսախցիկն արձանագրել է հայաստանյան լուսանի «մլավոցը». տեսանյութ
2002 թվականից ի վեր «WWF-Հայաստանը» տարբեր ծրագրերի շրջանակներում աջակցում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին՝ երաշխավորելով ավելի լավ բնապահպանական ապագա:
«Քորվող արջը». Խոսրովի անտառի տեսախցիկի «թակարդում» արջ է հայտնվել