Խոշոր հրդեհ Բաքվում. ռուսական դեսպանատան մոտ շենք է այրվում. տեսանյութ

Հրշեջներ
Նախնական տվյալով՝ հրդեհի պատճառը էլեկտրալարերի կարճ միացումն է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. Բաքվում խոշոր հրդեհ է բռնկվել Ռուսաստանի դեսպանատան մոտակայքում գտնվող շենքում: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը՝ հրապարակելով հրդեհի տեսագրությունը։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է կիսակառույց շենքից թանձր ծուխ բարձրանում։
Ադրբեջանական ընկերությունը հերքում է. Սուրենավանի գործարանը չեն պատրաստվում գնել
Նշվում է, որ նախնական վարկածով` հրդեհի բռնկման պատճառը էլեկտրալարերի կարճ միացումն է եղել։
Գիշերը Վրաստանում միանգամից 3 երկրաշարժ է գրանցվել