«Կենտրոնանում ենք ընտանիքի վրա». ծնվել է գեղեցկուհի Պրիանկա Չոպրայի և Նիկ Ջոնասի առաջնեկը

Պրիանկա Չոպրա
Երեխան ծնվել է Հարավային Կալիֆոռնիայի հիվանդանոցներից մեկում։ Փոքրիկին լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Հնդիկ դերասանուհի Պրիանկա Չոպրան և ամերիկացի երգիչ, դերասան Նիկ Ջոնասն առաջին անգամ ծնող են դարձել։ Այս մասին Ջոնասը գրել է Instagram-ի իր էջում։ Նա նշել է, որ երեխան ծնվել է փոխնակ մոր օգնությամբ։

«Մենք խնդրում ենք` հարգեք մեր անձնական տարածքը մեզ համար այս հատուկ ժամանակահատվածում, որպեսզի կարողանանք կենտրոնանալ մեր ընտանիքի վրա»,- գրել է դերասանը։

Ինչպես հայտնում է TMZ կայքը, վկայակոչելով իր աղբյուրներին, երեխան ծնվել է անցած շաբաթ օրը Հարավային Կալիֆոռնիայի հիվանդանոցներից մեկում։ Զույգը դուստր է ունեցել, նրա անունը դեռ հայտնի չէ։
Պրիանկա Չոպրան և Նիկ Ջոնասը սկսել են հանդիպել 2018 թվականին, վեց ամսվա հարաբերություններից հետո նրանք ամուսնացել են։ Զույգի հարսանիքը տեղի է ունեցել Հնդկաստանում։
Գեղեցկուհի Չոպրան Տրավոլտային ստիպել է հնդկական պարել. տեսանյութ