ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պսակադրվել է Գեղարդում. լուսանկար

Սուրեն Պապիկյան
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Արմինե Մուրադյանն այսօր պսակադրվել են Գեղարդի վանքում։ Տեղեկությունը հայտնում է hraparak.am–ը։
Հիշեցնենք` այսօր «Փարավոն» ռեստորանային համալիրում տեղի է ունենալու պաշտպանության նախարարի հարսանիքը։ Պապիկյանի ընտրյալը դեռ տարածքային կառավարման նախարար եղած ժամանակ նրա մամուլի խոսնակն էր` Արմինե Մուրադյանը։ Նա այժմ աշխատում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամում։
Ըստ մամուլի հրապարակումների` ամուսնանալուց հետո Պապիկյանը կնոջ հետ ապրելու է կառավարական առանձնատներից մեկում։
Հարսանիք «Փարավոնում». ընդդիմությունն առաջարկում է ստուգել բոլորի QR կոդերը
Երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը հունվարի 21-25-ը արձակուրդ է տրամադրել Պապիկյանին։