Գիշերը Վրաստանում միանգամից 3 երկրաշարժ է գրանցվել

Սեյսմոգրաֆ
Ցնցումների հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Այս գիշեր Վրաստանում միանգամից երեք երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան՝ հղում անելով Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնին։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է երկրի արևելքում գտնվող Սամեբա գյուղի մոտ։ 3.1 մագնիտուդ ուժգնությամբ առաջին ցնցումները գրանցվել են ժամը 02:28-ին։ Երկրորդ երկրաշարժը՝ 3,0 մագնիտուդով, գրանցվել է ժամը 02:37-ին, իսկ երրորդը՝ 3,7 մագնիտուդով, ժամը 04:46-ին։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Ջերմուկ քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք երկրաշարժ է եղել