ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանեկան լուսանկարները հրապարակվել են Facebook–ում։
Մեկնաբանություններում մարդիկ երջանկություն ու սեր են մաղթում նորապսակներին։
Սուրեն Պապիկյանն ամուսնացել է իր նախկին խոսնակի՝ Արմինե Մուրադյանի հետ։
Պսակադրությունը կատարվել է Գեղարդի վանքում, իսկ հարսանիքը շարունակվում է «Փարավոն» ռեստորանում։
Ըստ մամուլի հրապարակումների` ամուսնանալուց հետո Պապիկյանը կնոջ հետ ապրելու է կառավարական առանձնատներից մեկում։
Երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը հունվարի 21-25-ը արձակուրդ է տրամադրել Պապիկյանին։