Երևանում ցրտահարված տղամարդու դի են հայտնաբերել

Ոստիկանական ավտոմեքենա
Իրավապահները պարզել են տղամարդու ինքնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Երևանում, Էրեբունու տարածքում կառուցվող եկեղեցու բակում, վագոն-տնակի մեջ հայտնաբերվել է ցրտահարված տղամարդու դի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` այսօր, ժամը 12։40-ի սահմանում ոստիկանության Էրեբունու բաժինն ահազանգ է ստացել, որ Աթոյան անցուղի 12/3 շենքի դիմաց գտնվող տարածքում տեղադրված վագոն-տնակում տղամարդու դի կա։
Դեպքի վայր են մեկնել ոստիկանները։ Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի դատաբժիշկը զննի դին։
Երևանում 20-ամյա աղջիկը նետվել է շենքի պատուհանից. վիճակը ծայրահեղ ծանր է
Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Տղամարդը ցրտահարվել է։
Իրավապահները պարզել են, որ մահացածը մշտական բնակության վայր չունեցող, 48-ամյա Տիգրան Այվազյանն էր։
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Զեյթունի ուսանողական հանրակացարանում հայտնաբերվել է իրանցի 25-ամյա աղջկա կախված դին