Երևանի քաղաքապետը պաշտոնից ազատել է տեղակալներից մեկին

Հրաչյա Սարգսյան
Սերգեյ Ներսեսյանը Երևանի քաղաքապետի տեղակալ էր ընտրվել 2020 թվականին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Սերգեյ Ներսեսյանին ազատել է Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից: Տեղեկությունը հրապարակվել է քաղաքապետարանի կայքում։

«Սերգեյ Բորիսի Ներսեսյանին 2022 թվականի հունվարի 17-ից ազատել Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից»,– ասված է որոշման մեջ։

Սարգսյանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին հանձնարարել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վերջնահաշվարկ կատարել և Ներսեսյանի աշխատանքային վերջին օրը համարել 2022թ. հունվարի 14-ը։
Ըստ փաստաթղթի` քաղաքապետը Ներսեսյանին պաշտոնից ազատել է` հիմք ընդունելով վերջինիս դիմումը։
Պոլիտեխնիկի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Տիգրան Ավինյանը
Հիշեցնենք` Ներսեսյանը Երևանի քաղաքապետի տեղակալ էր ընտրվել 2020 թվականի սեպտեմբերին։
ՀՀ արդարադատության նախարարը նոր տեղակալ ունի