Առնոլդ Շվարցենեգերն անցել է կարմիր լույսի տակով ու վթարի ենթարկվել. լուսանկար

Առնոլդ Շվարցենեգեր
Վթարի հետևանքով «Toyota Prius»-ի կին վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Հոլիվուդյան հայտնի դերասան, Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը վթարի է ենթարկվել։ Տեղեկությունը հայտնում է TMZ կայքը։
Շվարցենեգերի վարած սև ամենագնացը բախվել է կարմիր «Toyota Prius»-ին։ Դերասանի «Jeep»-ը բարձրացել է «Toyota Prius»–ի վրա, բացվել են անվտանգության բարձիկները։ Շվարցենեգերը վնասվածքներ չի ստացել, բայց մյուս մեքենայի կին վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Ոստիկանության տվյալներով՝ դերասանն անցել է կարմիր լույսի տակով։
Առնոլդ Շվարցենեգերը սրտի վիրահատության է ենթարկվել ու «նոր կյանք» սկսել. լուսանկարներ