Ամասիայում ՔՊ–ականների պահանջը ժամանակավրեպ է. ՏԸՀ–ն անփոփոխ թողեց իր նախկին որոշումը

Կուսակցությունը օրենքով սահմանված ժամանակահատվածում ոչ մի բողոք չի ներկայացրել, բայց հետո որոշել է դիմել ԿԸՀ` հույս ունենալով, որ ընտրության արդյունքներն անվավեր կճանաչվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Թիվ 30 ընտրական հանձնաժողովն անվավեր չճանաչեց դեկտեմբերի 5-ին Ամասիա խոշորացված համայնքում կայացած ավագանու ընտրությունների և դեկտեմբերի 20-ին Ջեմմա Հարությունյանին համայնքի ղեկավար ընտրելու որոշումը: Քննելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ԿԸՀ ներկայացրած դիմումը՝ հանձնաժողովը որոշեց անփոփոխ թողնել ավագանու անդամների ու համայնքի ղեկավարի ընտրության վերաբերյալ իր նախկին որոշումը։
Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում էր ստացել Ամասիա համայնքում ընտրություններին մասնակցած ՔՊ–ական անդամներից, որոնք ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու նպատակով նաև ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել` նոտարի կողմից վավերացված։ ԿԸՀ-ն դիմումը ներկայացրել էր ՏԸՀ:
Մերգել Ղարիբյանի դիմումը տարածքային հանձնաժողով
Տարածքային հանձնաժողովի նախագահ Արթուր Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՔՊ–ականների պահանջը ժամանակավրեպ է։

«Ընդհանուր 15 մանդատ է բաշխվել, ինչքան և պահանջվում է ըստ օրենքի: Կուսակցությունը օրենքով սահմանված ժամանակահատվածում ոչ մի բողոք չի ներկայացրել ընտրական հանձնաժողով, նույնիսկ դատական կարգով չի բողոքարկել ընտրությունների արդյունքները։ Մանդատները բաշխվելուց, ընտրությունը կայացած համարելու որոշումից հետո նոր բողոքարկել է համայնքի ղեկավարի ընտրության արդյունքը»,- նշեց Խաչատրյանը։

Նրա խոսքով`բողոքարկող կողմի ԿԸՀ ներկայացրած դիմումը կարող է քննվել վարչական դատարանում, իսկ մինչ այդ Ամասիա խոշորացված համայնքի ավագանին կշարունակի գործել:
«Ահարոն Խաչատրյան» դաշինքը դատարան կդիմի. փաստաբանը մանրամասներ հայտնեց
Հիշեցնենք, որ Ամասիայում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Արփի-Ամասիա» դաշինքը հավասար՝ վեցական մանդատ էին ստացել, իսկ ՀՀԿ-ն՝ 3։ «Արփի-Ամասիա» դաշինքն ու ՀՀԿ-ն միավորվելու որոշում էին կայացրել՝ հայտարարելով, որ պատրաստ են Ջեմմա Հարությունյանի գլխավորությամբ ղեկավարել համայնքը։ Այնուհետև «Արփի-Ամասիա» դաշինքը որոշել էր միանալ ՔՊ-ին, սակայն մերժում էր ստացել, քանի որ «Արփի-Ամասիա»-ն միավորվելու իր նախապայմանն էր դրել՝ ղեկավարը Ջեմմա Հարությունյանն է լինելու։
ՔՊ–ականներն ինքնաբացարկ էին ներկայացրել` հույս ունենալով, որ նոր ընտրություններ կանցկացվեն՝ հիմք ընունելով այն, որ ավագանու կազմը լիարժեք ձևավորված չէ՝ չի ձևավորվել ավագանու անդամների 2/3-ը, և անհրաժեշտ է ևս 2 ավագանու ներկայություն: Մինչդեռ ըստ օրենքի՝ համայնքը կարող է ղեկավարվել նաև 9 մանդատով։
Իրենք շատ լավ գիտեն, թե որտեղ են կնիքն էլ, բանալիներն էլ. Վարդենիսի նախկին համայնքապետ