Ադրբեջանական ընկերությունը հերքում է. Սուրենավանի գործարանը չեն պատրաստվում գնել

Բաքվի Հեյդար Ալիևի անվան նավթավերամշակման գործարանը Socar Tower երկնաքերի ֆոնին
Ադրբեջանական ընկերության ներկայացուցիչը նշել է, որ «SOCAR»-ին բացարձակապես չի հետաքրքրում հայաստանյան բիզնեսը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Ադրբեջանական «SOCAR»–ը հերքել է տեղեկությունը, թե ընկերությունը բանակցություններ է վարում Սուրենավանում գտնվող բիտումի գործարանը գնելու համար։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

«SOCAR»-ի ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովն ասել է, որ ընկերությունը Հայաստանում գտնվող գործարանի կարիքը չունի և բացարձակապես հետաքրքրված չէ նման առաջարկով։

Հիշեցնենք` Սուրենավանի գործարանը գնելու շուրջ տարվող բանակցությունների մասին գրել էր «Հրապարակ» թերթը։
Բիտումի գործարանը Սուրենավան գյուղում գործում էր 2006 թվականից, փակվել է 2019-ին։ Գործարանը զբաղվում էր բիտումի արտադրությամբ, որն ասֆալտի արտադրության մեջ օգտագործվող նավթամթերքն է: Գործարանի հայ բաժնետերերից էր Միկա Բաղդասարովը։