Սուրեն Պապիկյանն այցելել է Եռաբլուր

Հունվարի 22-ին «Փարավոն» ռեստորանային համալիրում տեղի է ունենալու պաշտպանության նախարարի հարսանիքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. Հունվարի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին, ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն (21 հունվարի, 2022թ). Երևան
Հիշեցնենք՝ Պապիկյանը հունվարի 21-ից 25-ը արձակուրդում է։ Հունվարի 22-ին «Փարավոն» ռեստորանային համալիրում տեղի է ունենալու նրա հարսանիքը։ Պապիկյանի ընտրյալը դեռ տարածքային կառավարման նախարար եղած ժամանակ նրա մամուլի խոսնակն էր` Արմինե Մուրադյանը։ Նա այժմ աշխատում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամում։
Ըստ մամուլի հրապարակումների` ամուսնանալուց հետո Պապիկյանը կնոջ հետ ապրելու է կառավարական առանձնատներից մեկում։