Սիսիան Պօղոսեանը` Զբոսաշրջության կոմիտեի նախագահ. Փաշինյանը նոր նշանակում է արել

Շուրջ մեկ տարի Զբոսաշրջության կոմիտեն նախագահ չուներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զբոսաշրջության կոմիտեի նոր նախագահ է նշանակել։
Որոշումը հրապարակված է ՀՀ կառավարության e-gov.am տեղեկատվական հարթակում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սիսիան Պօղոսեանին նշանակել զբոսաշրջության կոմիտեի նախագահ»,- նշված է վարչապետի որոշման մեջ:

Սիսիան Պօղոսեանը Կանադայի հաջողակ մարկետոլոգներից է: 2019 թվականին Հայաստան է եկել որպես կամավոր։ Նա դասախոսություններ էր կարդում Ամերիկյան համալսարանի ուսանողների համար։
Զբոսաշրջության ոլորտը մեռնում է. կոմիտեն պատասխանել է տուրօպերատորների կոշտ քննադատությանը
Նշենք, որ Պօղոսեանից առաջ այս պաշտոնը զբաղեցնում էր Սուսաննա Սաֆարյանը։ Նրան այս պաշտոնից Նիկոլ Փաշինյանն ազատել էր 2021 թվականի փետրվարին` շուրջ երկու տարվա աշխատանքից հետո։