Պոլիտեխնիկի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Տիգրան Ավինյանը

Խորհրդի նոր կազմով առաջին նիստում ՀՀ նախկին փոխվարչապետն ընտրվել է միաձայն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik․ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀԱՊՀ-ի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ այսօր կայացել է Հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը՝ նոր կազմով։
Ավինյանին խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրել է ՀԱՊՀ-ի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանը։
Տիգրան Ավինյանին Զանգեզուրի կոմբինատի տնօրեն նշանակելու հարց չի քննարկվում. կառավարություն
Ավինյանն ընտրվել է միաձայն։
Հավելենք, որ ՀԱՊՀ-ի Հոգաբարձուների խորհդրի նոր կազմը հաստատվել է 2021 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։
Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանը «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահն է։ Նա 2018 թվականի մայիսի 11-ից մինչև 2021թ․օգոստոսի 2-ը եղել է ՀՀ փոխվարչապետ: