Նիկոլ Փաշինյանը ՄԻՊ-ի թեկնածուին ազատել է պաշտոնից

Քրիստիննե Գրիգորյան
Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է առաջադրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստինե Գրիգորյանին ազատել է արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։ Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov հարթակում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Քրիստինե Գրիգորյանին ազատել արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,- նշված է վարչապետի որոշման մեջ:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021 թվականի դեկտեմբերի սկզբին որոշեց Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2022 թվականի փետրվարի 23-ին։
Ամենաանցանկալի սցենարը. նոր ՄԻՊ-ի ընտրությունը կարող է տապալվել. «Ժողովուրդ»