Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է տվել Սուրեն Պապիկյանին

Սուրեն Պապիկյանն ու Նիկոլ Փաշինյանը
Հունվարի 22-ին պաշտպանության նախարարն ամուսնանում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է տրամադրել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում։

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2022 թվականի հունվարի 21-25-ը ներառյալ»,– նշված է փաստաթղթում։

Պապիկյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի նրա տեղակալ Արման Սարգսյանը:
Հիշեցնենք` հունվարի 22-ին «Փարավոն» ռեստորանային համալիրում տեղի է ունենալու պաշտպանության նախարարի հարսանիքը։ Պապիկյանի ընտրյալը դեռ տարածքային կառավարման նախարար եղած ժամանակ նրա մամուլի խոսնակն էր` Արմինե Մուրադյանը։ Նա այժմ աշխատում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամում։
Ըստ մամուլի հրապարակումների` ամուսնանալուց հետո Պապիկյանը կնոջ հետ ապրելու է կառավարական առանձնատներից մեկում։
Հարսանիք «Փարավոնում». ընդդիմությունն առաջարկում է ստուգել բոլորի QR կոդերը