ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի –Sputnik․ Երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր, կյանքին վտանգ չի սպառնում։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը Facebook-ի իր էջում տեղեկություններ է հայտնել Արցախում ավտովթարի ենթարկված և Երևան տեղափոխված պատանու առողջական վիճակի մասին։
«Երեխայի մոտ առկա է ողնաշարի ծանր կոտրվածք, ողերի ու կողոսկրերի կոտրվածքներ, գլխուղեղի աջ կիսագնդի սալջարդ։ Անցել է անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, գտնվում է բուժման պրոցեսում»,- տեղեկացնում է Դերձյանը։
Դեռահասն այս պահին բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է՝ բժիշկների հսկողության տակ։
Հիշեցնենք, որ Արցախի Ճարտար քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան Երևան է տեղափոխվել այսօր՝ ռուս խաղաղապահների ուղղաթիռով։