Իտալիան էսպրեսոն ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգություն ճանաչելու հայտ է ներկայացրել

Իտալիայի գյուղատնտեսության, սննդի և անտառային քաղաքականության փոխնախարար Ջանմարկո Չենտինայոն կարծում է, որ էսպրեսոն պարզապես ըմպելիք չէ, այլ ազգային ինքնության մասնիկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Իտալիայի գյուղատնտեսության, սննդի և անտառային քաղաքականության նախարարությունը էսպրեսոն ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգություն ճանաչելու հայտ է ներկայացրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իտալական լրատվամիջոցներին։
Փոխնախարար Ջանմարկո Չենտինայոն ասել է, որ Իտալիայում սուրճը պարզապես ըմպելիք չէ։
«Դա ազգային ինքնության մի մասն է ու մեր սոցիալական մշակույթի դրսևորումը, որը մեզ առանձնացնում է աշխարհում», – նշել է նա:
Թե՞յն է օգտակար, թե՞ սուրճը
Չենտինայոն կարծում է, որ մինչև մարտի 31-ը ՅՈւՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը հավանության արժանացած հայտը կենտրոնակայան կուղարկի:
2017 թվականի դեկտեմբերին ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում է ներառվել նեապոլիտանական պիցցայի պատրաստման մշակույթը, իսկ անցյալ տարի Իտալիայի կողմից մարդկության սեփականություն է ճանաչվել տրյուֆելների արդյունահանումը:
Երևանյան սուրճ և ջազ Տորոնտոյում. ինչպես են հայ եղբայրները դարձել քաղաքի մշակույթի մասնիկը