ՀՀ արդարադատության նախարարը նոր տեղակալ ունի

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյան
Նիկոլ Փաշինյանը մեկ օրում երկու փոփոխություն է կատարել արդարադատության նախարարությունում
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նոր տեղակալ ունի. վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov հարթակում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արփինե Սարգսյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,- նշված է վարչապետի որոշման մեջ:

Նշենք, որ Սարգսյանը Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետն էր։
Հիշեցնենք` Փաշինյանն այսօր արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստինե Գրիգորյանին: