Հենրիխ Մխիթարյանը 2 գոլային փոխանցում արեց, «Ռոման» դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Հայ ֆուտբոլիստը ծննդյան 33-ամյակից առաջ իր 100-րդ հանդիպում անցկացրեց «գայլերի» կազմում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Ռոման» «Լեչչեի» նկատմամբ 3-1 հաշվով կամային հաղթանակ տարավ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
15-րդ րոպեին հաշիվը բացեց Արտուրո Կալաբրեզին։ 40-րդ րոպեին պատասխան գոլի հեղինակ դարձավ Մարաշ Կումբուլան։
Հայտնի է Հայաստանի շախմատային նոր «թագուհու» անունը
Երկրորդ խաղակեսի մեկնարկից առաջ խաղադաշտ մտավ Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և իր 100-րդ հանդիպումն անցկացրեց «գայլերի» կազմում։
Հայկական «Նոան» համագործակցելու է իսպանական «Սելտայի» հետ
54-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Թեմի Աբրահամը։ 81-րդ րոպեին Հենրիխը կատարեց երկրորդ գոլային փոխանցումը, այս անգամ` Էլդոր Շոմուրոդովին։
Հունվարի 21-ին Մխիթարյանը նշում է ծննդյան 33-ամյակը, և 2 կարևոր հոբելյանները նա նշեց գոլային փոխանցումներով։
«Ռոման» հաղթեց «Կալյարիին». Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը