Հայաստանից բժիշկներ են ընտրվել Իսպանիա ուղարկելու համար. ՀՖՖ-ն իրենց հետ պայմանագիր կկնքի

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն ու ԿԳՄՍ նախարարը քննարկել են հայկական ֆուտբոլի խնդիրները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Փետրվարին մի քանի բժիշկներ Հայաստանից կմեկնեն Իսպանիա` վերապատրաստում անցնելու։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը այդ մասին ասել է նախարար Վահրամ Դումանյանի հետ հանդիպման ժամանակ։

«Բժիշկները Իսպանիայում վերապատրաստում կանցնեն սպորտային բժշկություն մասնագիտացմամբ: Հայաստան վերադառնալուց հետո ՀՖՖ-ն նրանց հետ պայմանագիր կկնքի: Սպորտային բժշկության ճյուղը շատ արագ է զարգանում, սակայն Հայաստանում սպորտային բժիշկները շատ քիչ են»,- ասել է Մելիքբեկյանը։

Դումանյանն առաջարկել է քննարկել նաև օտարերկրյա մասնագետներին Հայաստան հրավիրելու և վերապատրաստումը հենց մեր երկրում իրականացնելու տարբերակը:
Հայտնի է Հայաստանի շախմատային նոր «թագուհու» անունը
Նրանք անդրադարձել են նաև ֆուտբոլի մասսայականացմանը, ազգային մարզադաշտի կառուցմանը, Հայաստանում առաջին անգամ ֆուտբոլի սիրողական առաջնության անցկացմանն առնչվող և մի շարք այլ հարցերի։
Մելիքբեկյանը նախարարին է ներկայացրել ՀՖՖ-ի կատարած աշխատանքը և նշել, որ վերջին 1,5 տարում Հայաստանի շուրջ 90 գյուղում փոքր դաշտեր են կառուցել։
Հայկական «Նոան» համագործակցելու է իսպանական «Սելտայի» հետ