Բլինկենը խոստացել է հաջորդ շաբաթ գրավոր պատասխանել. Լավրով

ԱՄՆ-ն Ժնևում ընդունել է, որ ռուսական կողմը զենք է տեղակայում սեփական տարածքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik․ Փաստաթղթերը, որոնք ԱՄՆ Պետդեպարտամենտը պատրաստել Էր Ժնևի հանդիպման համար, «կարդալ հնարավոր չէ», և Ռուսաստանն արդեն արձագանքել է դրանց: Հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ժնևում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ բանակցություններից հետո։
ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ Ռուսաստանն ԱՄՆ-ից լսել է որոշ փաստարկների կրկնություններ դաշինքների, ռազմական միությունների ընտրության ազատության վերաբերյալ։ Ռուսաստանն ի պատասխան ներկայացրել է մի շարք փաստաթղթեր այնպիսի քայլերից խուսափելու անհրաժեշտության մասին, որոնք կամրապնդեն մի պետության անվտանգությունը՝ ի վնաս այլ երկրների անվտանգության:

Լավրովը նշել է, որ ամերիկացի գործընկերը գոհ է մնացել կարծիքների փոխանակումից։ Դա կօգնի նրանց հաջորդ շաբաթ գրավոր արձագանքել անվտանգության վերաբերյալ ռուսական առաջարկներին:

Սերգեյ Լավրովը նաև ընդգծել է` ԱՄՆ-ն Ժնևի բանակցություններում ընդունել է, որ Ռուսաստանը սպառազինություն է տեղակայում սեփական տարածքում:
2021 թվականի վերջին Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ պայմանագրի և անվտանգության երաշխիքների վերաբերյալ ՆԱՏՕ-ի հետ համաձայնագրի նախագծեր հրապարակեց։ Մոսկվան մասնավորապես պահանջում էր, որ ՆԱՏՕ-ի ռազմական ուժերը դադարեցնեն ռազմաբազաներ կառուցել հետխորհրդային երկրներում, Ուկրաինային չմիացնեն դաշինքին, հրաժարվեն արևելքի ուղղությամբ հետագա ընդլայնումից:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ կայացան Ժնևում հունվարի 9-ին և 10-ին: Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի առանձին նիստն անցկացվեց Բրյուսելում հունվարի 12-ին, սակայն այն արդյունք չտվեց։
«Ոչ թե խաղաղության աղավնի, այլ առճակատման գործիք». Պեսկովը մեկնաբանել է ՆԱՏՕ–ի ընդլայնումը