Տիգրան Բարսեղյանը դարձել է Սլովակիայի առաջնության ամենաթանկ ֆուտբոլիստը

Տիգրան Բարսեղյան
Հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 2,5 միլիոն եվրո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Հայաստանի հավաքականի և Բրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը դարձել է Սլովակիայի Ֆորտունա Լիգայում ամենաբարձր տրանսֆերային արժեքն ունեցող ֆուտբոլիստը, հայտնում է Transfermarkt-ը։
Հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 2,5 միլիոն եվրո։
Ամենաերիտասարդ ավագը, ռեկորդակիրը, ամենաթանկ տրանսֆերը. էլ ինչ նվաճումներ ունի Մխիթարյանը
Երկրորդ տեղում է Բարսեղյանի թիմակից Յարոմիր Զմրխալը, նրա տրանսֆերային արժեքը կազմում է 1,8 միլիոն եվրո: Եռյակը եզրափակում է «Դունայսկա Ստրեդայի» կիսապաշտպան Անդրաս Շեֆերը` 1,6 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով։
Ովքեր են Հայաստանի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները. տրանսֆերային պատուհաններ և անակնկալներ
Հիշեցնենք, որ Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» կազմում սկսել է խաղալ 2021 թվականի դեկտեմբերից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ կնքվել է երեք տարի ժամկետով և կգործի 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը:
«Սլովանից» առաջ հայ ֆուտբոլիստը խաղում էր ղազախական «Աստանայի» կազմում։