ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարան։ Տեղեկությունը հայտնում են Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:
«Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովի կողմից Հայաստանին և հայ ժողովրդին առնչվող բազմաժանր գրականություն է նվիրել գրադարանին»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարան։
Նշենք, որ ավելի վաղ Սիմոնյանը հանդիպել էր Միջազգային հանրապետական ինստիտուտի նախագահ Դենիել Թուինինգն և Եվրասիա տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսի, ինչպես նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսի հետ:
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն ԱՄՆ է մեկնել հունվարի 15-ին։