Սևան Նիշանյանը հեռացել է Հունաստանից և պատրաստվում է Հայաստան գալ

Սևան Նիշանյան
Պոլսահայ մտավորականին 15 օր էին տվել Հունաստանում մնալու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Պոլսահայ հայտնի լեզվաբան, հրապարակախոս Սևան Նիշանյանը ստիպված է եղել հեռանալ Հունաստանից:

«Եկել եմ Փարիզ։ Մի քանի օր կմնամ այստեղ, հետո որոշ ժամանակով կմեկնեմ Հայաստան»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք` Նիշանյանը, որը Թուրքիայում 11 տարվա ազատազրկման էր դատապարտվել, բանտից փախել էր 2017 թվականի հուլիսի 14-ին: 2017 թվականի հուլիսի 25-ին նա հայտնել էր, որ ապաստան ստանալու համար դիմել է Հունաստանի իշխանություններին:
Հունաստանի կառավարությունը չէր երկարաձգել Նիշանյանի՝ Հունաստանի քաղաքացու հետ ամուսնացած լինելու կապակցությամբ ձեռք բերված կացության իրավունքի ժամկետը, որը լրացել է դեկտեմբերի 29-ին։ Նիշանյանին ձերբակալել էին, նրան արտաքսում էր սպառնում։
Սիրոսի վարչական դատարանի որոշմամբ` նա հունվարի 7-ին ազատ արձակվեց։ Հունական իշխանությունները Նիշանյանին 15 օր ժամանակ էին տվել երկրից հեռանալու համար։
Գործարք, թե ճնշում Թուրքիայից. ինչո՞ւ է Հունաստանը Նիշանյանին անցանկալի անձ հայտարարել